Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 106-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել:
Վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, Անկարայի բժշկական պալատը հայտարարություն է տարածել այն մասին, որ Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը 106-ն է:
Հայտարարության մեջ նշվել են բոլոր զոհվածների անունները: Ներկայում ահաբեկչության հետևանքով վիրավորված 86 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում, ընդ որում նրանցից 20-ը ինտենսիվ վերահսկողության տակ են:
Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ին թուրք-քրդականբախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղիունեցել: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել են տղամարդ մահապարտահաբեկիչները, որոնց ինքնությունը դեռ պարզվում է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



