Ադրբեջանում հերթական մանկապիղծն է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Ապշերոնի շրջանում 38-ամյա սեռական մոլագար է ձերբակալվել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:
Մոլագարը մեղադրվում է 4 անչափահաս աղջիկների հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ:
Ոստիկանությունը Խարդալանի 38-ամյա բնակիչ Իբրահիմ Բուգուրովին ձերբակալել է զոհերից մեկի ծնողների բողոքի հիման վրա:
Ապշերոնի շրջանի դատախազությունը դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ:
ԱՄՆ դեպարտամենտի հունիսի 28-ին հրապարակած թրաֆիքինգի զեկույցի համաձայն` վերջին 5 տարում Ադրբեջանը որպես աղբյուր և տարանցիկ երկիր է հանդիսանում սեռական շահագործման նպատակով կանանց և երեխաների թրաֆիքինգի իրականացման համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



