Ֆրանսիայում անհայտ անձինք կրակել են մզկիթից դուրս եկող մարդկանց վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնհայտ անձինք կրակ են բացել Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում գտնվող մզկիթի տարածքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ հարձակում գործած երկու անձինք, ովքեր ունեցել են հրացան և ատրճանակ, դեպքի վայր են եկել ավտոմեքենայով և սկսել են կրակել այն մարդկանց վրա, ովքեր դուրս էին գալիս մզկիթից:
Կրակի հետևանքով տուժել է առնվազն յոթ մարդ, այդ թվում և յոթնամյա երեխա: Հարձակվողները կարողացել են փախչել դեպքի վայրից:
Ոստիկանությունը կատարվածն իբրև ահաբեկչություն չի դիտարկում: Ենթադրվում է, որ հարձակման պատճառը կարող է լինել երիտասարդների միջև ինչ-որ վիճաբանությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



