Ուրալում շրջված նավակում եղել Է ինը մարդ, փրկվել Է չորսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնը մարդ Է եղել այն նավակում, որը հուլիսի 2-ին շրջվել Է Չելյաբսինսկի մարզի ջրամբարում, փրկվել Է չորսը: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են արտակարգ ծառայություններում «Երկու երեխաներ եւ երկու չափահասներ ինքնուրույն հասել են ափ, նրանց տարել են հիվանդանոց եւ զննումից հետո թողել են տուն»,- ասել Է աղբյուրը: Նրա խոսքով՝ վեց զոհվածներից չորսը երեխաներ են: Ճշտված տվյալներով, մակույկում եղել Է ինը մարդ, այդ թվում երկուսից մինչեւ 15 տարեկան վեց երեխաներ: Օգնության Է շտապել ափին գտնվող երկու մարդ: Նրանցից մեկը զոհվել Է: «Մյուսի ճակատագիրը մնում Է անհայտ»,- ճշտել Է աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ երկու երեխաների մարմինները հայտնաբերել են Վերխնի Տոգուզակ գետում: «Որոնողական-փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբարվել են երկու երեխաների մարմիները: Այսպիսով, զոհվածների թիվը կազմում Է վեց, մեկ չափահասի ճակատագիրը մնում Է անհայտ»,- եզրափակել Է աղբյուրը:



