Ադրբեջանն այս տարի 38 զինծառայող է կորցրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿասպյան ռազմական ինստիտուտի հաղորդած տվյալների համաձայն` Ադրբեջանը 2017-ի առաջին կեսին կորցրել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում ծառայություն իրականացնող 38 զինծառայողի:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.infoլրատվական գործակալությունը:
Զինծառայողներից 16-ը մահացել են մարտական, 22-ը` խաղաղ պայմաններում:
Կասպյան ռազմական ինստիտուտի հաղորդմամբ` զինծառայողներից 16-ը մահացել է հայ-ադրբեջանական սահմանին, 3-ը՝ հիվանդության պատճառով, 4-ը ինքնասպան են եղել, 2-ը դարձել են դժբախտ պատահարի զոհեր, 7-ը մահացել են անհայտ պայմաններում, 3-ը՝ սպանվել զինծառայող ընկերների կողմից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զոհվածների և վիրավորների վերաբերյալ որևէ վիճակագրություն չի հրապարակել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



