Չինական «Մեծ արշավ-5» տանող հրթիռի արձակումն անհաջող է անցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանում ձախողվել է չինական հզորագույն «Մեծ արշավ-5» տանող հրթիռի արձակումը:
«Լենտան» հայտնում է, որ անհաջող արձակման պատճառն առայժմ հայտնի չէ: Տեղի ունեցածի հետաքննության փորձագիտական հանձնաժողով է ստեղծվել:
«Մեծ արշավ-5»-ն արձակվել է հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 19.23-ին Հայնան նահանգում գտնվող Վենչան տիեզերակայանից: Ծրագրված էր, որ տանող հրթիռը ուզեծիր է դուրս բերելու կապի արբանյակ «Շինցզյան-18»-ը:
«Մեծ արշավ-5»-ը Չինաստանում նոր սերնդի խոշորագույն տանող հրթիռ է: Հրթիռի բարձրությունը 56,97 մետր է, հիմնական աստիճանի տրամագիծը` 5 մետր: Գիտնականների խոսքով` այն ստեղծելիս օգտագործվել են ավելի քան 200 նոր տեխնոլոգիաներ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



