«Ոչ մի մոր աչքերում արցունք չպիտի լինի, մենք վերադառնալու ենք». Նորակոչիկները մեկնում են ծառայության
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉարենցավանցի Հայկ Դաշյանն այսօր մեկնում է ծառայության: Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանող Հայկը բարձր տրամադրությամբ սպասում է վիճակահանությանը: Ասում է, որ ուզում է Արցախում ծառայել՝ Եղնիկներում կամ Մատաղիսում:
«Չգիտեմ ինչու, բայց կուզեմ, որ սահմանում ծառայությունս անցի»,- զինվորական հավաքակայանում Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Հայկն ու ավելացնում. «Տրամադրված եմ մարտական, բարձր տրամադրությամբ մեկնում եմ ծառայության: Երեք քույր ունեմ, ծնողներիս միակ տղան եմ ու պատավոր եմ լավ ծառայել»:
Հայկի խոսքերով՝ ապրիլյան պատերազմից հետո մեր բանակը պետք է ավելի ուժեղ լինի. «Մենք պետք է մեր դիքերը ամուր պահենք, իսկ մեր ընտանիքներն էլ պետք է ապահով, հանգիստ ապրեն»:
Իսկ նորակոչիկներին մաղթում է անփորձանք ծառայություն. «Մենք դուխով կծառայենք ու կվերադառնանք մեր ընտանիքներին, լավ է լինելու, ոչ մի մոր աչքերում արցունք չպիտի լինի, մենք վերադառնալու ենք»:
Մանրամասները՝ Panorama.am-ում:



