Դաղստանում տատիկը սահմանը հատել է բեռնախցում տեղավորված
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴաղստանցի տատիկին սահմանով անցկացրել են օդի հոսանքով ու հարմարավետ բեռնախցում տեղավորած:
«Արգումենտի ի ֆակտի Դաղստանը» հայտնում է, որ ականատեսները հեռախոսով նկարահանել են, թե տատիկին Ադրբեջանի սահմանով ինչպես են անցկացրել «Պրիորիի» բեռնախցում տեղավորած:
Տարեց մարդու համար բավականին անսովոր փոխադրման ժամանակ տատիկը լեզգիերենով սիրալիր զրուցել է սահմանապահների հետ, որոնք չեն շտապել դիտողություն կատարել «Լադա Պրիորիի» վարորդին եւ կնոջը, չնայած ճանապարհային երթեւեկության կանոնների ակնհայտ խախտմանը: Դրանից բացի, կարճատեւ զրույցից հետո նրանք բացել են արգելափակոցը եւ մարդատարի վարորդին թույլ են տվել ճանապարհը շարունակել: Այս ընթացքում տատիկն անգամ չի մտածել սրահ վերադառնալու մասին եւ բեռնախցում է մնացել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



