Ասադն առաջին անգամ հայտնվել է սիրիական թղթադրամի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն առաջին անգամ հայտնվել է սիրիական թղթադրամի վրա:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Ասադի նկարը պատկերվել է նոր 2000 ֆունտ արժողությամբ թղթադրամի վրա, որը շրջանառության մեջ է դրվել կիրակի:
Սիրիայի Կենտրոնական բանկի կառավարիչ Դուրաիդ Դուրգամը նշել է, որ 2000 ֆունտ արժողությամբ թղթադրամը մեկն է նոր շրջանառության մեջ դրված մի քանի արժույթներից, որոնք տպագրվել են մեկ տարի առաջ: Նրա խոսքով` նոր թղթադրամները շրջանառության մեջ դնելու որոշումը հետաձգվել էր «պատերազմական իրավիճակի և փոխարժեքի տատանումների պատճառով»:
Նոր թղթադրամի արժեքը հավասար է 4 դոլարի ներկայիս փոխարժեքով: Ինչպես նշվում է, սիրիական դրամական միավորն արժեզրկվել է 2011-ին բռնկված քաղաքացիական պատերազմից հետո: 2010-ին մեկ դոլարը համարժեք է եղել 47 սիրիական ֆունտի, իսկ ներկայում` 500 ֆունտի:



