Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կատարելությունն ինձ համար կատարյալ թափթփվածությունն է․ Նվարդ Ավետիսյան

ԼԱՅՖ

Cityife.am- Նվարդ, ե՞րբ ցած դրեցիր գիրքը և  ձեռքդ առար գրիչը՝ ստաղծագործելու նպատակով, և իհարկե ունենալով գրքին վերադառնալու հեռանկարը։

Նվարդ– Առաջին գիտակցումը ունեցա 6-րդ դասարանում, երբ հանձնարարված շարադրության փոխարեն ինձ մոտ բանաստեղծություն ստացվեց։ Հիշում եմ՝ թեման «Արարատն» էր։ Դա ինձ համար ինչ-որ յուրատեսակ բացահատում էր, և բացի այն, որ երեխայաբար ինձ հպարտ էի զգում, առավել հետաքրքիր էր այն, թե ինչպես շարադրությունն ինձ մոտ դարձավ բանաստեղծություն․ հասկացա, որ ունեմ ինչ-որ բնատուր հանգի զգացողություն։ Հավանաբար հենց այդ օրվանից սկսեցի գրել, սակայն ոչ ոքի դատին չէի հանձնում և կարծես լուրջ չէի վերաբերում։ Ես վստահ էի, որ բոլորն էլ գրում են, չէի պատկերացում, թե ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը չստեղծագործել․չէ՞ որ եթե նա մտքեր է ունենում պիտի անպայման թղթին հանձնի։ Հետո հասկացա, որ ոչ, բոլորը չեն, որ գրում են։ Առաջին քիչ թե շատ լուրջ քայլը 17-18 տարեկանում էր, երբ ես սովորում էի առաջին կուրսում։ Գրեցի ինչ-որ մի բան, անգամ ցույց տվեցի շատերին․ կարծում եմ հենց դա էր առաջին ինքնագիտակցման պահը որպես ստեղծագործող ինքս ինձ համար ու նաև շրջպատի աչքերում։

Cityife.am- Նվարդ, որքանո՞վ ես կարևորում շրջապատի գնահատականը, որքանո՞վ ես քեզ պատասխանատու զգում ընթերցողիդ արջև։

Նվարդ – Սկզբնական շրջանում՝ 17-ից 19 տարեկան հասակում քիչ էի կարևորում, ավելի ազատական գաղափարներով էի տարված և կարծում էի, որ արվեստը քնադատության կարիք չունի։ Ամեն բան փոխվեց, երբ առաջին անգամ ստեղծագործություններիցս մեկը ցույց տվեցի մի մարդու, ում աշխատանքն ինձ համար ժամանակակից արվեստի նմուշներից մեկն է, նա ինձ բավական չոր քննադատության արժանացրեց, ինչից հետո մոտ մեկ տարի ոչինչ չգրեցի։ Սակայն մեկ տարի անց, երբ կրկին գրեցի արդեն պատրաստ էի լուրջ քննադատության և ստեղծագործությունս վստահ ներկայացրի գրաքննադատներին՝ պատրաստ լինելով անգամ մերժման։

 

Cityife.am- Գրականությունը միջոց է ինքնաարտահայտվելու և գուցե ասելու այն, ինչի մասին չես կարող բարձրաձայն խոսել հասարակ, մարդկային շփման ընթացքում։ Այս դեպքում գրականությունն ու հասարակ թուղթը դառնում է յուրատեսակ զրուցակից․ ինչպիսի՞ զրուցակից է այն քեզ համար, որքանո՞վ ես դու անկեղծ իր հետ։

Նվարդ – Վերջերս մի խորհուրդ կարդացի ուղված երիտասարդ գրողներին․ասվում էր՝ գրեք այն մասին, ինչն ամենից շատ է ձեզ ցավեցնում։ Եթե անգամ ցավը դնենք մի կողմ, ամենաուժեղ ապրումների մասին ես ուղղակիորեն չեմ գրում, այլ թղթին եմ հանձնում վերափոխված, առհասարակ, կարծում եմ՝ լավագույն արվեստի գործերը ստեղծվում են ապրումի վերապրումից, երբ զգացմունքը մի ամբողջ ճանապարհ է անցնում նյութականացման։ Իսկ, թե ինչպիսի զրուցակից է այն․ կարծում եմ՝ այն ես եմ, թերևս իմ ավելի սառը տեսակը։ Ես սառեցնում եմ իմ զգացողությունն ու տալիս թղթին, երևի թե դա միջոց է, որ այն, ինչ կրում եմ իմ մեջ ինքս ինձ համար առավել հասկանալի և դյուրամարս դառնա։

Cityife.am- Գիտեմ, որ սիրում ես քաղաքը․ արի փորձենք ստանալ Երևանի «բաղադրատոմսը» քո պատկերացմամբ։

Նվարդ – Երևանը բազմազան է, այն միանշանակ մեկ կերակրատեսակի բաղադրատոմս չէ, այլ մի ամբողջ մրգատու այգի, որտեղ կա ծիրանի քաղցրությունը, սալորի թեթև դառնահամը, բալի կարմիրը, տարբեր գույների խաղողներ։ Եվ այդ ամբողջությունը քաղցր է, թթու է, կծու է․ բազմերանգ է։

Cityife.am- Նվարդ ասում են՝ գրքերը, ֆիլմերը, առհասարակ արվեստը, միջոց է փախչելու գոյություն ունեցող իրականությունից․ որո՞նք են այսօր մեր իրականության այն երևույթները որոնց հետ առավելապես համաձայն չես․ պատկերավոր ասած՝ ինչի՞ց ես փախչում դու։

Նվարդ– Ինքս իմ կյանքի և ոչ մի ոլորտում փորձում եմ «չփախչել», որքան էլ, որ այն ձեռնտու կլիներ, նախընտրում եմ մեկ անգամ լավ սուզվել և բոլոր խնդիրները լուծել, քան անվերջ վախենալ խեղդվելուց։ Այն երևույթները, որոնց հետ համաձայն չեմ շատ են թե՛ մեր անձնական, թե՛ հասարակական կյանքում։ Օրինակ Երևանը, եթե կա խնդիր ինչ-որ փողոցում ես չեմ դադարում այդ փողոցով անցնել, այլ փորձում են հնարավոր բոլոր հարթակներում բարձրաձայնել, որ կա խնդիր, այն պետք է լուծել։ Պատկերացնենք ամեն խնդիր շրջանցվի, ապա շուտով կունենանք բացարձակ անհարմար իրականություն Նույնպես անձնական խնդիրները, լուծման են սպասում, այլապես մեզ կկործանեն։

Cityife.am- Նվարդ, կա՞ երազանք, որն առաջացել է անկատար մնալու գիտակցությամբ, ու գուցե հենց անկատար մնալու համար։

Նվարդ– Կուզենայի հայտնվել տիեզերքում։ Այդ միտքն ինձ շունչս չհերիքելու աստիճան գրավում է․ բացարձակ այլ իրականություն, որը գուցե բերեր արժեքների կորդինալ փոփխության, հայացք կողքից այս մոլորակին, որը թվում է, թե այդքա՜ն ծանոթ է։

Cityife.am- Իսկ չի՞ գործում է այն տարբերակը, որ հեռվից խնդիրները շատ ավելի փոքր են երևում։

Նվարդ– Միանշանակ։

Cityife.am- Այնուամենայնիվ, վերադառնալով Երկիր՝ թվում է, թե դու հենց այնտեղ ես, որտեղ պիտի լինես (խոսքը բնակության վայրի մասին չէ)։ Թվում է, թե դու գոհ ես այն քեզնից, ով կա հիմա։ Ո՞րն է այդ ուղին՝ ունենալու առաջ գնալու միտումներ, սակայն չմոռանալու ապրել հենց այս պահին ու հենց այստեղ, և գնահատելու այն քեզ, ով կա հիմա։

Նվարդ – Գուցե դետալներ տեսնելու իմ ունակությունը։ Ես կարող եմ առավոտյան մի փոքր ավելի շուտ արթնանալ, միայն նրա համար, որ շնչեմ յասամանների բույրը․այդ պահին ինձ ոչինչ ավելին հարկավոր չէ, գուցե միայն Pink Floyd միացնեմ։ Կարևոր է պահի գիտակցումը և պահը որսալը։ Ինչ վերաբերվում է ինքս ինձ հերիքելուն․ կարծում եմ միակ նախապայմանը ներքին խաղաղությունն է։

 

Cityife.am- Հասել ես արդյո՞ք դրան։

Նվարդ– Գիտե՞ս, ժամանակին կարծում էի, որ դա ամենակարևոր բանն է, որ խաղաղության հասած մարդուն այլևս ոչինչ պետք չէ, և պետք չէ այն խախտել։ Այժմ հասկանում եմ, որ ստաբիլ խաղաղ վիճակը բնականոն չէ։ Իմ գտած խաղաղությունն անվերջ շարժման մեջ է, բայց այդ շարժման ընթացքում մի փոքրիկ, ամուր հենարան ունենալու։

Cityife.am- Այն Նվարդն, ում ես ճանաչում եմ սոց․ կայքերից, ում լսում եմ հիմա գնահատում և կարևորում է գեղեցիկը․ դա ինչ-որ հատու՞կ ունակություն է։ Եվ արդյո՞ք այդ էսթետիկան ձեր առօրյա կյանքում, կենցաղում նույնպես արտահայտվում է։

Նվարդ– Ես նկարիչ չեմ, բայց ունեմ նկարչի աչք։ Մանրուքներ, համաչափություն իր ոչ բացարձակ արտահայտությամբ․կատարելությունն ինձ համար կատարյալ թափթփվածությունն է, գեղեցիկի զգացումն էլ՝ շատ ավելի զգայական քան նյութական։ Կրկին վերադառնալով Երևանին՝ գեղեցիկի պակասը լավագույնս լրացնում եմ հենց այստեղ՝ մեր քաղաքում քայլելիս, և ինձ համար ոչ միայն գեղեցիկ է քաղաքի փողոցներին համբուրվող սիրահար զույգը, այլ նաև՝ այն բոլոր խնդիրները որոնք առկա են նրանց շուրջը։
Ինձ դուր է գալիս մեր այգին․այն գեղեցիկ է։ Գիտե՞ս, ինչ վերաբերում է ինքս ինձ և գեղեիկին՝ իմ մեջ․երևի թե ինձ կկոչեմ «կինոյի աղջիկ», ով մի քիչ խաղում է, ստանում իրավիճակին համապատասխան կերպար։ Աղջիկ, ով առավոտյան կրում է ջինսե շորտ, սպորային կոշիկներ ու թինեյջերի պես քայլում փողոցով, իսկ երեկոյան՝ հագնում բարձրակրունկներն ու գնում օպերա լսելու։

Cityife.am- Նվարդ, ի՞նչ է սերը․ հոգեվիճա՞կ, ներշնչա՞նք, ցանկությու՞ն, թե՞, գուցե, ուղղակի քիմիա։

Նվարդ – Հավանաբար ուղղակի քիմիա։ Գիտե՞ս, երիտասարդների զգալի հատված ամեն օր շփվելով միմյանց հետ, հաճախելով նույն վայրերը, ունենալով միանման հետաքրքրություններ ստեղծում են ինչ-որ սիրո իմիտացիյա։ Բնականաբար, միմյանց հետ հաճելի և հետաքրքիր լինելը հարաբերությունների համար որոշակի հիմք է ստեղծում։ Կարծում եմ՝ դա անկայուն հիմք է։

Cityife.am- Ուրեմն, ո՞րն է կայուն հիմքը։

Նվարդ – Տեսնելն ու զգալը, որ ինչ-որ բան կատարվեց, կամ շփման ինչ-որ պահի ունենալ այդ գիտակցոմը։ Կարծում եմ՝ այն ավելի մետոֆիզիկական երևույթ է։ Մանկուց քիմիա չեմ սիրել, սակայ վերջինիս առաջին գիտակցումը որպես դրական երևույթ այն էր, երբ բարձրաձայն ասացի, որ սերը քիմիա է։

Cityife.am- Իսկ արդյո՞ք այն պարտավոր է հավերժանալ և միայն հավերժանալու դեպքում ապացուցել իր սեր լինելը։

Նվարդ– Ոչ, միանշանակ չունի։ Այն գոնե իրավունք ունի փոխակերպվելու մեկ այլ բանի։ Հիշում եմ՝ հայրիկիս ընկերներից մեկը մի առիթով ասաց, որ եթե ձեզ համար սեր է, երբ նա ձեր նախընտրած շոկոլադն է ուղարկում աշխատավայր, ապա իմ ծնողների փայ սերն այն է, երբ մայրս գիտի, թե հորս որ տոնայնությամ «ա՜խ»-ի դեպքում ինչ դեղ է հարկավոր։

Cityife.am- Նվարդ, Ինչպիսի՞ ստեղծագործական զբաղվածություն ունես այսօր։
Նվարդ– Կյանքը էնպիսին է, որ չգիտես, թե պոեզիա երբ կգրվի, որքան էլ որ Էդգար Պոն հրաշալի բնութագրում է տեխնիկան։ Որպես մեծ աշխատանք այժմ գրում եմ վիպակ «#ու_կլինի» վերնագրով։ Դա ինձ համար ծավալուն արձակի առաջին փորձն է։ Ընկերախմբի մասին է, որի նմանը մենք ենք, մեր քաղաքում շատ ընկերներ են. Այն մեր երիտասարդության մասին է պատմում մասնավոր դեպքերի միջոցով:

 


Cityife.am- Արթնանալու համար՝

Նվարդ– Դառը սուրճ

Cityife.am- Համեղ սուրճի՝

Նվարդ– Մամա

Cityife.am- Մի զույգ նրբաճաշակ բարձրակրունկներ՝

Նվարդ– Քամու ու շրջազգեստի սիրո համար

Cityife.am- Դիմանալու համար, երբ սեղմում են բարձրակրունկները՝

Նվարդ– Իսկ ինչու դիմանալ

Երևանը ոտաբոբիկ էլ է քայլվում

Cityife.am- Տնից աշխատանքի՝

Նվարդ– Կես ժամ՝ մի երթուղային, մետո՝ 3 կայարան

Cityife.am- Աշխատելու համար՝

Նվարդ– Մի գրասեղան, սուրճ ու աշխատանք

Cityife.am- Եթե չարևահարվելու համար՝ լայնեզր գլխարկ

Ապա արևը տեսնելու համար՝

Նվարդ– Սիրտ

Cityife.am- Անծանոթին սիրահարվելու համար՝

Նվարդ- Մետրոյի երեք կանգառ

Cityife.am- Իսկ սերեը մոռանալու`

Նվարդ– Մետրոյով շաբաթական 3 ու ավելի երթևեկություն

Cityife.am- Եթե հագուստը փոխելու համար՝

Նվարդ– 5 րոպեանոց դեֆիլեներ 10-20 անգամ

Cityife.am- Ապա քո մեջ ինչ-որ բան փոխելու՝

Նվարդ– 5 րոպեանոց պորտրետ հայելու առաջ

Cityife.am- Երաժշտությունն էլ՝

Նվարդ– Դիմանալու համար

Cityife.am- Լավ երաժշտության համար՝

Նվարդ– Հայրիկին տալ ընտրելու հնարավորություն

Cityife.am- Եթե գտնելու համար՝ չփնտրել է պետք

Ապա կորցնելու համար բավական է՝

Նվարդ– Չսիրելը

Cityife.am- Թեյելու համար՝

Նվարդ- 1 րոպե անորոշության

Cityife.am- Իսկ որպեսզի «թեյախմությունը ծես դառնա»՝

Նվարդ– Մարդ պետք է մարդ ունենա

Cityife.am- Խաղաղ գիշերվա համար՝
Նվարդ– Ծես դարձած թեյախմություն

Cityife.am- Արթնանալու համար՝

Նվարդ– Սպասող քո բաժին տուն։

Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters