Մոսկվայի օդանավակայաններում դարձյալ տասնյակ չվերթներ են հետաձգվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով դարձյալ տասնյակ չերթներ են հետաձգվել:
«Մոսլենտան» հայտնում է, որ հետաձգվել եւ չեղարկել է ավելի քան 50 չվերթ: Մոսկվայի ժամանակով ժամը 17.21-ի դրությամբ` «Շերեմետեւո» օդանավակայանում հետաձգվել է 18 թռիչք, «Վնուկովո»-ում` մեկ: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 29 չվերթ եւ չեղարկվել 5 չվերթ: «Ժուկովսկի»-ում չվացուցակում փոփոխություններ չկան:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻ ծառայության Մոսկվայի վարչությունը արտահերթ նախազգուշացում է հայտարարել` կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ: Մոսկվայի շրջանում սպասվում է կայծակ եւ տեղատարափ անձրեւ: Քամու արագությունը կարող է հասնել վայրկյանում 12-17 մետրի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



