Valentino-ի նոր հավաքածուն՝ ոգեշնչված կուբայական ոճով (լուսանկարներ)
ԼԱՅՖԿուբան դարձել է նորաձեւության դիզայներների այս տարվա ոգեշնչման աղբյուրներից մեկը։ Դեռևս չեն դադարել Հավանայում կայացած Chanel-ի կրուիզային նորաձևության ցուցադրության մասին խոսակցությունները, երբ Valentino նորաձեւության տան դիզայներներ Մարիա Գրացիա Կյուրին և Պիերպաոլո Պիչչոլին այս երկրին են նվիրել իրենց կրուիզային սեզոնն ու ներկայացրել միանգամից 80 նոր կերպար իրենց նոր հավաքածուից։
«Կուբան ազատություն է ,և ազատությունը կարելի է համադրել նաև անհամադրելիի հետ»,- ասում է Մարիա Գրացիա Կյուրին, ով խոստովանում է, որ սիրում է Կուբան հիսունականներին, ինչպես նաև դրա մշակույթի վրա իսպանականի և աֆրիկյանի ազդեցությունը։
Հենց այդ ազատությունն էլ դիզայներներն ու ոճաբանները միավորել են Valentino-ի ճանաչելի սիլուետների հետ։
Երկար շրջազգեստներն ու կիսաշրջազգեստները զարդարում է մեծ, տրոպիկական, ծաղկային պրինտը, որը դիզայներներն առաջարկում են համադրել խիստ վերնաշապիկների կամ տրիկոտաժի հետ, իսկ երեկոյան ժանյակավոր զգեստներին հայտնվել են փայտյա զարդեր։
Ահա գարուն-ամառ 2017 հավաքածուն.



























