Խորվաթիայում հիվանդը գնդակահարել է հոգեբույժին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽորվաթիայում հոգեբույժի հիվանդը բժշկին գնդակահարել է:
Jutarnji list-ը հայտնում է, որ Սերջան Սմոյվերը Կալաշնիկով ինքնաձիգից կրակել է հոգեբույժ Սինիշա Ռաքիչի վրա: Բժշկի կնոջը հաջողվել է փրկվել պատուհանից դուրս ցատկելով:
Աղբյուրի տեղեկացմամբ` հիվանդը եւ բժիշկը բնակվում են Ադրիատիկ ծովի Ռաբ կղզու Բարբաթ բնակավայրի բազմաբնակարան շենքում: Հուլիսի 2-ի առավոտյան Սմոյվերը, լրատվամիջոցների տեղեկություններով, Ռաքիչին սպանել է ինքնաձիգի կրակահերթով: Դրանից հետո նա բարիկադավորվել է սեփական բնակարանում եւ հայտարարել, որ պայթուցիկ սարք է պատրաստել: Զոհվածի կինը, որը ծնվել է 1963 թվականին, անվտանգության մեջ է: Հրաձիգի հետ բանակցություններ են վարվում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



