Թուրքիայի առափնյակում` Անթալիայի շրջանում անոմալ շոգ է դիտվում:
Anadolu-ն հայտնում է, որ այստեղ ջերմաչափի սյունը բարձրացել է մինչեւ 45,4 աստիճան: Սա Անթալիայի Տարածաշրջանային կանխատեսումների եւ նախազգուշացման կենտրոնի դիտարկումների պատմության մեջ բացարձակ ռեկորդ է:
Օդերեւութաբանական կանխատեսումների համաձայն` Անթալիայում կիրակի առավելագույն ջերմաստիճանը կկազմի 43 աստիճան, իսկ երկուշաբթիից կնվազի մինչեւ 35-37 աստիճան:



