Մոսկվան չի կորցնում Սիրիայի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսություն հաստատելու հույսը. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 15-ին Աստանայում հայտարարել Է, որ Ռուսաստանը չի կորցնում Սիրիայի շուրջ կառուցողական երկխոսություն հաստատելու հույսը, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ:
«Մենք դռները բաց ենք թողնում եւ մեծ հույս ունենք՝ բանակցելու այդ բարդ գործընթացի բոլոր մասնակիցների, այդ թվում եւ՝ ամերիկացի մեր գործընկերների հետ»,-ասել Է նա:
Ընդսմին Պուտինը հայտարարել Է, որ Սիրիայի խնդրում ԱՄՆ-ի դիրքորոշումը կառուցողական չԷ: «Կարծում եմ, որ այդ դիրքորոշումը կառուցողական չԷ եւ տվյալ դեպքում, ինչպես երեւում Է, ԱՄՆ-ի դիրքորոշման թուլության հիմքում այդ հարցի վերաբերյալ որեւԷ օրակարգի բացակայությունն Է, հավանաբար, պարզապես խոսելու բան չկա»,-հավելել Է Պուտինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



