Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 1-2-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի տակ՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում` 600 քմ բուսածածկույթ: Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ կմ-ին հարակից տարածքում` 19 հա խոտածածկույթ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի տներից մեկի շրջակայքում՝ 600 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի մոտակայքում՝ 1 հա, Գաղթականների 35-րդ փողոցում գտնվող թռչնաբուծարանի մոտակայքում՝ 1.5 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղուն հարակից տարածքում՝ 500 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



