Ուկրաինայում ավելի քան 1,5 տասնյակ մարդ է տուժել եղանակային վատ պայմանների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում եղանակային վատ պայմանների պատճառով հարյուրավոր բնակավայրեր էլեկտրականությունից զրկվել են:
Վկայակոչելով Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը` «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ տուժել է 17 մարդ, այդ թվում` մեկ երեխա: Նշվում է նաեւ, որ 640 ծառ է ընկել, վնասվել են 260 բնակելի տների, 11 տնտեսական շենքերի եւ 8 հանրակրթական դպրոցների տանիքները:
ԱԻ պետական ծառայության տեղեկություններով` 6 մարզերում խափանվել է 745 բնակավայրերի հաղորդակցությունը:
Ըստ որում` շաբաթ երեկոյան Կիրովոգրադի մարզում` Սվետլովոդսկի մոտ ընկել է էլեկտրահաղորդալարերի հենասյունը, որի հետեւանքով էլեկտրականությունից զրկվել են Սվետլովոդսկի 3 միկրոշրջանները (մոտ 20 հազար մարդ) եւ 2 պոմպակայանները:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



