Բրազիլիայում խոշոր թմրավաճառ է ձերբակալվել 30 տարվա որոնումներից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրազիլիայի ոստիկանությունը շաբաթ օրը ձերբակալել է Լատինական Ամերիկայում կոկաինի ամենախոշոր վաճառողներից մեկին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: Հաղորդվում է, որ Լուիզ Կառլոսը ձերբակալվել է Բրազիլիայի կենտրոնական Սորիզու քաղաքում: Հանցագորին բռնելու գործողությանը ներգրավված է եղել 150 իրավապահ: Գործողության ընթացքում ձերբակալվել է նաև Կառլոսի գլխավոր հանցակիցը, 10 մլն դոլար արժողությամբ թանկարժեք իրեր են բռնագրավվել: Նշվում է, որ Կառլոսի ձերբակալությունը ձգձգվում էր մի քանի տասնամյակ, որովհետև թմրավաճառը ոչ միայն փոխել է անունը, այլև դեմքի պլաստիկ վիրահատություն է արել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



