9 անգամ հարվածել է կնոջ մարմնի տարբեր հատվածներին. Ջավախքում կնոջ սպանության մեջ կասկածվողը ցուցմունք է տվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՋավախքի Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղում հունիսի 27-ին կնոջն սպանելու մեջ մեղադրվող Կառլեն Ք.-ն ցուցմունք է տվել: NEWS.am-ի տեղեկություններով, 70-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող տղամարդը մանրամասն պատմել է, թե ինչու եւ ինչպես է սպանել կնոջը: Նա տեղեկացրել է, որ երկար ժամանակ լարված հարաբերությունների մեջ է եղել նրա հետ, սպանության օրն էլ կրկին վիճել են եւ նա խոհանոցից վերցրել է դանակը եւ 9 անգամ հարվածել կնոջ մարմնի տարբեր հատվածներին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հունիսի 27-ին Ջավախքում սպանություն է տեղի ունեցել. սպանվածը Ղաուրմա գյուղի դպրոցի տնօրեն Ալվարդ Քոլյանն է:
Նրան սպանելու մեջ մեղադրվում է ամուսինը՝ Կառլեն. Ք-ն, որը հունիսի 27-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



