ՌԴ-ն հետ է ուղարկել ծաղկավոր թրիպսով վարակված 20 տոննա թուրքական ելակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված ավելի քան 20 տոննա ելակը։ Լաբորատոր փորձաքննությամբ պազվել է, որ ելակները վարակված են եղել ծաղկավոր թրիպսով: Այս մասին հայտնում է Interfax-ը։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցները ոչնչացրել էին Թուրքիայից ներկրված լոլիկները, որոնց մեջ հայտնաբերվել էին առողջության համար վնասակար միջատներ:
ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը հայտնել է, որ Թուրքիայից լոլիկի ներմուծման սահմանափակումները կարող են տևել առնվազն երեք տարի: «Մեզ մոտ սա զարգացող ճյուղ է, մեզ պետք է 5-7 տարի, և մենք կապահովենք սպառումը»,-ասել է նա։
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
4
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
5
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո



