Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աիդա Թորոսյանը` սեքսուալության, տղամարդուն գրավելու խորամանկության և նոր ֆոտոշարքի մասին

ԼԱՅՖ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հաղորդավարուհի, դերասանուհի Աիդա Թորոսյանը սեքսուալ նոր ֆոտոշարք ունի։ Ֆոտոշարքում նա ներկայացել է կարմիր գույնի զգեստներով։ Դերասանուհին ֆոտոշարքի առաջին կադրերը տրամադրել է Tert.am Life–ին և զրուցել սեքսուալության և տղամարդուն գրավելու խորամանկության մասին։

 

«Ֆոտոշարքի մտահաղացումն իմն ու լուսանկարչին է եղել։ Անչափ սիրում եմ կարմիր գույնը։ Ամեն անգամ փորձում եմ ճնշել հերթական կարմիր հագուստին կամ աքսեսուարին նախապատվություն տալու ցանկությունս, բայց երբեմն չի ստացվում։ Երբ որոշում էինք ֆոտոշարքի գունային գամման, առաջին գույնը, որ մտքիս եկավ' կարմիրն էր։ Այն կրքոտ ու կրակոտ գույն է, բայց դրա հետ մեկտեղ ինձ համար ավելի խորհրդանշական է։ Սա գույն է, որն ունենք բոլորս, այն առկա է յուրաքանչյուրիս ներսում։ Կարմիրը մեզ միացնող գույն է»,– ասաց Աիդան։

 

Վերջինս նշեց, որ ֆոտոշարքում մի քանի կերպարներով է ներկայացել։ «Մյուս զգեստներս էլ են կարմիր, քանի որ ֆոտոշարքն ամբողջությամբ նվիրված էր կարմիր գույնին»,– ավելացրեց Աիդան։

 

Խոսելով սեքսուալության մասին` նա նշեց, որ սեքսուալ է այն կինը, որն ինքնավստահ է, կայացած և ուժեղ։ «Կնոջը շատ բան պետք չէ տղամարդու ուշադրությունը գրավելու համար և, ընդհանրապես, հատուկ ոչինչ անհրաժեշտ չէ անել որևէ մեկի ուշադրությանն արժանանալու համար։ Կարևորը, կեղծ նոտաներից զերծ մնալն է և «քիմիա» ասվածն իր գործը կանի։ Պետք չէ լսել, կարդալ կամ հետևել ինչ–որ կանոնների։ Պետք է լինել պահի մեջ և չվախենալ։ Այս ամենին գումարված անկեղծ ժպիտը, կարծում եմ, կնոջն ամենագրավիչն է դարձնում։ Կինը խորամանկ արարած է` անցյալում պատերազմներից մինչև մերօրյա բակային կռիվների պատճառ հանդիսացող մի երևույթ, որը խելքահան անելու անհագ ցանկություն ունի։ Բայց խելացի է այն կինը, որը չի չարաշահում ի վերուստ տրված այդ առանձնահատկությունը և իր խորամանկությունն ու գեղեցկությունը որպես լծակ օգտագործում»,– դիտարկեց դերասանուհին։

 

Աիդայի կարծիքով` ժամանակակից տղամարդը չի վախենում ընտրել խելացի կանանց։ «Եթե կնոջ ուզածը հասկանալու համար շատ բարդ հավասարումներ է պետք լուծել, տղամարդու պարագայում ամեն ինչ ավելի հեշտ է. այս հարցում էլ է մեր բախտը բերել։ Կարծում եմ` տղամարդու համար չկա ավելի մեծ երջանկություն, քան այն գիտակցումը, որ գտել է այն կնոջը ով լցնում և լրացնում է նրա կյանքի ցանկացած հատված։ Իմ կարծիքով` իսկական տղամարդը չի վախենում խելացի ու ինքնուրույն կնոջից. կին, որը պետք է լինի միակը»,– եզրափակեց Աիդան։

 

 

 

 
 
 

 

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը