ԱՄՆ-ն արգելել է աֆղանստանցի ուսանողուհիների մուտքը երկիր` ռոբոտաշինության մրցույթին մասնակցելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել 6 աֆղան պատանի աղջիկներից կազմված թիմին, որոնք պետք է մասնակցեին միջազգային ռոբոտաշինության մրցույթին, սակայն թույլ են տվել իրենց ռոբոտներն ուղարկել:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, երիտասարդ գյուտարարները հուսահատվել են` իմանալով, որ չեն կարողանա անձամբ ներկայացնել իրենց ստեղծած սարքերը Վաշինգտոնում անցկացվելիք ամենամյա մրցույթին, որը կազմակերպվում է ավագ դպրոցի աշակերտների միջև:
Նրանք երկու անգամ դիմել են ամերիկյան դեսպանատուն մեկ շաբաթյա վիզա ստանալու համար, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել:
Մուտքի արտոնագիր տրամադրել մերժել են միայն Աֆղանստանի և Գամբիայի ներկայացուցիչներին, մինչդեռ իրանցի, իրաքցի, սուդանցի ուսանողները կարող են հաճախել մրցույթին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



