Կատարը մերժելու է արաբական չորս պետությունների պահանջները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատարը մերժելու է արաբական չորս պետությունների պահանջները: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ն: Հայտարարության մեջ նշվում է, որ Դոհային ներկայացված վերջնագիրն ուղղված է ոչ թե ահաբեկչության դեմ պայքարին, այլ երկրի ինքնիշխանության սահմանափակմանը:
Ամեն դեպքում, Կատարի ԱԳ նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին նշել է, որ Դոհան դեռեւս պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել հարեւաններին հուզող հարցերը:
«Պահանջների ցանկը մերժվում է: Մենք երկխոսություն ենք ցանկանում, բայց պատշաճ պայմաններով»,- նշել է նա՝ հավելելով, որ Կատարը չի փակելու երկրի տարածքում Թուրքիայի ռազմաբազան, ինչպես նաեւ մտադիր չէ փակել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, ինչպես պահանջում են հարեւան արաբական պետությունները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



