Կիեւը ՌԴ-ի հատուկ ծառայություններին մեղադրել է Petya.A վիրուսով կիբերհարձակման մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան Ռուսաստանի հատուկ ծառայություններին մեղադրել է Petya.A վիրուսի օգնությամբ հունիսի 27-ին երկրի պետական եւ մասնավոր հաստատությունների վրա կիբերհարձակմանը մասնակցության մեջ:
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունում հայտարարել են, որ «առկա տվյալները, որոնք ստացել են նաեւ միջազգային հակավիրուսային ընկերությունների հետ համագործակցության շրջանակում, հիմք են տալիս կարծելու, որ հարձակմանը մասնակցել են հաքերային նույն խմբավորումները, որոնք 2016 թվականի դեկտեմբերին TeleBots-ի եւ Blackenergy-ի օգտագործմամմբ Ուկրաիայի տրանսպորտային եւ էներգետիկ օբյեկտների ու ֆինանսական համակարգերի վրա հարձակմանը, ինչը վկայում է այս հարձակմանը ՌԴ-ի հատուկ ծառայությունների մասնակցության մասին», հաղորդում է «112» հեռուստաալիքը:
Հատուկ ծառայությունների կարծիքով՝ կիբերհարձակումը նպատակ ուներ ապակայունացնել Ուկրաինայի հասարակական-քաղաքական իրադրությունը:



