Ջրահեղձ եղածը 15 տարեկան դեռահաս էր. նրա մարմինը գտել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարարները որոնում են այսօր՝ հուլիսի 1-ին Արգիճի գետն ընկած 15-ամյա դեռահասի ջրահեղձ եղած դին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 1-ին, ժամը 16:52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մոտակայքում երեխան ընկել է Արգիճի գետը եւ ջրահեղձ եղել. նրա դին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների և ջրասուզակների օգնությունը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, այս պահին փրկարարները, ոստիկաններն ու մեծ թվով գյուղացիներ որոնողական աշխատանքներ են կատարում՝ ջրահեղձ եղած երեխայի դին հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած երեխան նույն գյուղի բնակիչ, 15-ամյա Գեղամ Գալոյանն է:
Ավելի ուշ փրկարաները ջրասուզակի միջոցով հայտնաբերել եւ գետից դուրս են բերել դեռահասի դին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



