Past.am-ը դիմել է UEFA-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրերս սերբական և ալբանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, որ «Եվրո 2016»-ի ընտրական փուլի վերջին խաղում Ալբանիայի ազգային հավաքականը հայկական ընտրանու նկատմամբ առավելության է հասել ոչ ազնիվ պայքարում:
Սերբական telegraf.rs-ը և ալբանական opozita.com-ը գրել են, որ Ալբանիայի հավաքականը Հայաստանին 2 մլն եվրո է վճարել հաղթանակը գնելու համար: Այդ առնչությամբ Past.am-ն EUFA պաշտոնական հարցում է ուղարկել և խնդրել պատասխանել մի քանի հարցի:
Մենք հետաքրքվել ենք, թե պատրաստվում է արդյոք UEFA-ն, ի վերջո, հրապարակումների հիման վրա ստուգումներ սկսել: Եթե չի պատրաստվում, ապա խնդրել ենք նշել պատճառները: Հարցրել ենք, իսկ եթե պատրաստվում են հետաքննություն սկսել, ապա ինչ գործողություններ է UEFA-ն ձեռնարկելու: Կաշառք տալու կամ վերցնելու փաստը հաստատվելու դեպքում ի՞նչ պատժամիջոցներ են սպառնում հավաքականներին, այդ դեպքում որո՞նք են կլինեն UEFA-ի գործողությունները:
Past.am-ն առաջիկայում կներկայացնի UEFA-ի պաշտոնական պատասխանը:



