Արկազանսի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետևանքով տուժել է 17 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Արկանզաս նահանգի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է առնվազն 17 մարդ. մեկ տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Աղբյուրի հաղորդմամբ, իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են Լիթլ Ռոք քաղաքի Power Lounge ակումբի մոտ տեղական ժամանակով ժամը 02:30-ին՝ հրաձգության մասին հաղորդագրություններ ստանալուց հետո:
Ոստիկանների կարծիքով՝ միջադեպը տեղի է ունեցել վեճի հետևանքով և կապված չէ ահաբեկչության հետ: ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ ամենաերիտասարդ տուժածը 16 տարեկան է:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



