Ամերիկյան «Ջորջ Բուշ» ավիակիրը ժամանել է Իսրայել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի «Ջորջ Բուշ» ավիակիրը ժամանել է Իսրայելի ափ՝ դառնալով 17 տարում այս տեսակի առաջին նավը հրեական պետության ջրերում: Այս մասին հայտնում է տեղական հեռուստատեսության Երկրորդ հեռուստաալիքը:
Նշվում է, որ ավիակիրը խարիսխ է գցել Հայֆա քաղաքի մոտ. սպասվում է, որ այն այնտեղ կմնա չորս օր:
«Հսկայական «Ջորջ Բուշ» ավիակիրը, որն իր անվանումը ստացել է ԱՄՆ նախկին նախագահի պատվին, խարիսխ է գցել Հայֆայի ծովախորշում: Հազարավոր ամերիկացի զինծառայողների համար էքսկուրսիաներ կանցկացվեն Հայֆայում և Իսրայելի մյուս քաղաքներում», - հայտնել է հեռուստաալիքը:
«Սպասվում է, որ երկուշաբթի ավիակիր կայցելեն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը», - հավելել է հեռուստաալիքը:
Հայտնի է, որ ատոմային ավիակիրն արդեն երկու տարի մասնակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ անցկացվող գործողությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավիակրում գտնվում է ավելի քան 5.7 հազար մարդ, ինչպես նաև՝ մի քանի տասնյակ ինքնաթիռներ և ուղղաթիռներ:



