Արկազանսի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետևանքով տուժել է 17 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Արկանզաս նահանգի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է առնվազն 17 մարդ. մեկ տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Աղբյուրի հաղորդմամբ, իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են Լիթլ Ռոք քաղաքի Power Lounge ակումբի մոտ տեղական ժամանակով ժամը 02:30-ին՝ հրաձգության մասին հաղորդագրություններ ստանալուց հետո:
Ոստիկանների կարծիքով՝ միջադեպը տեղի է ունեցել վեճի հետևանքով և կապված չէ ահաբեկչության հետ: ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ ամենաերիտասարդ տուժածը 16 տարեկան է:
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
4
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
5
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո



