«Բանանցը» պայմանագիր է կնքել 34-ամյա պաշտպանի հետ
ՍՊՈՐՏԵրևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 34-ամյա պաշտպան Գևորգ Հովհաննիսյանի հետ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Փորձառու ֆուտբոլիստը ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրու «Շիրակի» կազմում: Նա մասնակցել է Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 240 հանդիպման և դարձել է 10 գոլի հեղինակ: «Շիրակի» կազմում Գևորգ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի չեմպիոն, կրկնակի գավաթակիր և սուպերգավաթակիր:
Գևորգ Հովհաննիսյանը նաև մեկ անգամ հանդես է եկել Հայաստանի հավաքականում՝ 2016-ի սեպտեմբերին խաղալով Դանիայի դեմ արտագնա խաղում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



