Մոսկվայի օդանավակայաններում առնվազն 40 չվերթ են չեղարկել
ԼԱՅՖՀուլիսի 1-ին, Մոսկվայում 450 ավիաչվերթներ հետաձգվել են, եւս 41-ը՝ չեղարկվել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Այսպես, Մոսկվայի ժամանակով՝ 06։30-ի տվյալներով՝ Դոմոդեդովո օդանավակայանում 179 չվերթ է հետաձգվել, երկուսը՝ չեղարկվել են։ Շերեմետեւո օդանավակայանում հետաձգվել են 270-ը, 39 չվերթ չեղարկվել է։ Վնուկովոյում մեկ չվերթ է հետաձգվել։
Նախօրեին Ռոսավիացիան հայտնել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելի քան 130 չվերթի հետաձգման մասին։
Ավելի վաղ ԱԻՆ-ի մայրաքաղաքային ու մարզային վարչությունը նախազգուշացրել է հորդառատ անձրեւների, ամպրոպի եւ քամու ուժգնացման մասին։ Օդերեւութաբանների համաձայն՝ հանգստյան օրերին եւս եղանակը բարենպաստ չի լինի։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



