13 մարզիչ կմասնակցի ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացը:
Դասընթացներին մասնակցում են Ա արտոնագիր ունեցող 13 մարզիչ՝ Արթուր Պետրոսյանը, Լիանա Հայրապետյանը, Արամ Ոսկանյանը, Ժոլտ Հոռնյակը, Վարուժան Սուքիասյանը, Վահե Յաղմուրյանը, Սարգիս Հովսեփյանը, Արտակ Օսեյանը, Տիգրան Եսայանը, Կարեն Բարսեղյանը, Անդրանիկ Զանազանյանը, Արթուր Ոսկանյանը և Ֆելիքս Խոջոյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ղեկավար Մարկ Լելևրը:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
Հոկտեմբերի 15-16-ը կկայանա դասընթացի առաջին՝ ներածական մոդուլը, իսկհոկտեմբերի 19-22-ը մարզիչները կանցկացնեն Շվեյցարիայի Նիոն քաղաքում, որտեղՇվեդիայի, Սերբիայի և Ասիայի կոնֆեդերացիայի ներկայացուցիչ մարզիչների հետկմասնակցեն ՈՒԵՖԱ-ի Student Exchange Group ծրագրին:



