Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ «օրենքով գող» Արթուր Մոլոդոյը (Արթուր Աթաբեկյան) իրարանցում է առաջացրել Ռոստովում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր առաջ Դոնի Ռոստովի թիվ մեկ Քննչական մեկուսարանը դարձել էր գողական տարբեր կլանների շահերի հերթական բախման վայր: Ինչպես հայտնել է «Primecrime»–ը, վեճի մեղավորը Արթուր Աթաբեկյանն է, նույն ինքը՝ Արթուր Մոլոդոյը, ով հայտնվել է մեկուսարանում ու ներկայացել որպես «օրենքով գող»: Պարզվել է, որ այդ պատվին նրան արժանացրել են ծագումով քութայիսցի «հույն» գողեր Գիա Զվիադաձեն և Գոչա Ալպաիձե–Անտիպովը, նույնը ինքը՝ Ալֆասոնը: Ի հակառակ երևանյան սխոդկայի որոշման՝ նրանք Արթուրին գող են համարում: Թեպետ բանտային հանրությունը, ղեկավարվելով Ռոստովի «նայողի»՝ Նոդար Ասոյանի ու տեղում նրա հանձնակատար Գիլանի Սեդոյի հանձնարարականներով, Արթուրին գող չեն ճանաչել:

Հիշեցնենք, որ Իսպանիայից վերադարձած Շաքրո Մոլոդոյի առանցքային որոշումներից մեկը 2013 թ. հետո արված բոլոր թագադրումների ստուգումն ու ռևիզիան էր, ինչպես նաև նոր թագադրումներ չանելու պայմանավորվածությունը՝ մինչև թշնամի կլանների միջև եղած տարաձայնությունները վերջնականապես չհարթվեն:

Սակայն թագադրումները վերսկսելու վառ կողմնակից է 58–ամյա Գիա Զվիադաձեն, ով ազատության մեջ է հայտնվել մեկ տարի առաջ: Գիան մտահոգված է ոչ միայն շուտափույթ հարստացմամբ, այլև սեփական կլանի ստեղծմամբ: Սակայն Արթուրի վերաբերյալ Ալֆասոնի հետ նրանց համարձակ ծրագրերն ավելի շատ հիշեցնում են կատվի կույր ձագերի լողը: Դուրս կլողաս՝ կդառնաս գող: Հնարավոր է: Երբևէ: Դուրս չես լողա՝ ուրեմն այդպես պետք է լիներ: Հանուն արդարության նշենք, որ Արթուրն առայժմ կարողանում է մնալ ջրի երեսին:

Իսկ Նոդար Ասոյանը չափից ավելի է շահագրգիռ, որ հատկապես իր պատասխանատվության տակ գտնվող գոտում Շաքրոյի որոշումը հետայսու էլ հարգվի: Նոդարը չի կարող չհասկանալ, որ Ռոստովում ազգությամբ հայ մեկ այլ «օրենքով գողի» հայտնվելն անխուսափելիորեն սպառնում է հենց իր ազդեցության թուլացմանը ողջ տարածաշրջանում: Իսկ քանի որ «չեմ թողնում» փաստարկն արդեն բավարար չէ, Նոդարն առաջ է մղում դեռևս չապացուցված այն վարկածը, որ Արթուրը միս է վաճառել: «Հույները» կտրականապես համաձայն չեն այդ վարկածին, բայց Ռոստովում նրանց կարծիքն առայժմ անտեսնում են:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել