Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քոնան օ’Բրայանը շատ տպավորված է հայերով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան հայտնի «Քոնան» հեռուստաշուուի հեղինակ և վարող Քոնան օ'Բրայանը խոստանում է, որ նոյեմբերի 10-ին Միացյալ Նահանգներում հեռարձակվելիք հաղորդումը Հայաստանի մասին շատ բազմազան է լինելու: Այս մասին օ’Բրայանը ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում :

Անդրադառանալով այցի մանրամասներին՝ նա խոսել է Հայաստանում տեսած այն երևույթների մասին, որոնք իր մոտ զարմանք են առաջացրել: «Այստեղ՝ Հայաստանում սովորույթ կա, որ տղամարդիկ քայլում են իրար թև մտած, և դա շատ տարօրինակ է՝ Միացյալ Նահանգներում նման բան չես տեսնի: Եվ երբ առաջին նման բան ես տեսնում, մտածում ես՝ տեսնես ինչո՞ւ են այդպես անում: Բայց հետո հասկանում ես, որ դա լավ գաղափար է, և ես սկսեցի իմ պրոդյուսերներից մեկին թևանցուկ արած քայլել, ու հիմա մտածում եմ՝ սա ֆանտաստիկ բան է, պետք է Արևմուտքում այս սովորույթը մտցնել: Ժամանակն է, որ մենք էլ հասնենք ձեր հետևից»,- կատակել է օ’Բրայանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այցը կապ ունի Հայոց ցեղասպանության տարելիցի հետ՝ նա նշել է, որ դա պարզապես զուգադիպել է: «Իմ այստեղ գալը Հարյուրամյա տարելիցի հետ կապ չունի, սակայն ինչ-որ առումով դա ավելի կարևոր է դարձնում իմ այցը: Իրականում այս ամենը տեղի ունեցավ իմ օգնականի պատճառով, ում հետ ես 5 տարի է՝ աշխատում եմ: Խոսքը Սոնա Մովսեսյանի մասին է... Ես ցանկացա այստեղ բերել Սոնային և նրա հետ միասին զգալ նրա մշակույթի համը, հանդիպել նրա ժողովրդին: Իսկ այստեղ հնարավոր չէ գալ և չայցելել Ցեղասպանության հուշահամալիր, դա այս երկրի պատմության անբաժանելի մասն է, և Սոնայի պատմության մասն է: Այդ այցելությունը շատ հուզիչ էր՝ ես մտածում էի, որ՝ այո, ես չգիտեմ այստեղ ինչ քաղաքական հարցեր կան, բայց չեմ էլ ուզում այդ մասին մտածել»,- նշել է օ’Բրայանը: Նա համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները մինչև օրս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունների պատճառով:

Օ’Բրայանը նշել է, որ հայաստանյան այցն առանց արկածների չի անցել. «Ես ոչխար եմ արածեցրել Գառնիում, գնացի այնտեղ, և ես ու Սոնան ավանդական շորեր հագանք: Մենք նաև բազմաթիվ արկածներ ունեցանք Երևանում: Երբ հաղորդումը հեռարձակվի, կտեսնեք, որ ես բազմաթիվ մշակութային վայրեր եմ այցելել և շատ զվարճալի շփումներ ունեցել մարդկանց հետ: Մենք փորձեցինք որքան կարելի է ուսումնասիրել Երևանը և Հայաստանը մեր այցելության 4-5 օրերի ընթացքում: Կարծում եմ՝ շատերը կզարմանան, տեսնելով, թե որքան բան ենք հասցրել: Կտեսնեն, որ մենք գլխովին խորասուզվել էինք հայկակ ան մշակույթի մեջ»:

Հարցազրույցի վերջում նա կարծիք է հայտնել հայերի մասին՝ ասելով. «Ես մի բան եմ զգացել՝ ԱՄՆ-ում ապրող հայերը, հատկապես Լոս Անջելեսում ապրող բազմաթիվ հայերը, այդ թվում Սոնան և նրա ընկերները, շատ խելացի, բայց նաև շատ ուժեղ մարդիկ են, նկատի ունեմ՝ հոգեպես: Նրանք մեծ կամքի ուժի տեր են: Սոնան, որպես մարդ, ինձ շատ բան է սովորեցրել: Ես ծանոթ եմ նաև նրա ընտանիքի հետ, նրանք՝ հայերը, շատ տպավորիչ մարդիկ են»:

Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնա