Երևանի փոխքաղաքապետը հանդիպել է Արցախի 4-րդ նրբանցքի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի հ. 10 հասցեում գտնվող 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Նշենք, որ շենքը վթարայնության 4-րդ աստիճան ստացել է 2016 թվականին:
Վահե Նիկոյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը, կարևորելով մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող քաղաքացիների անվտանգության ապահովման հարցն ու խնդրի առաջնահերթ կարգավորման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ ձեռնարկում է համապատասխան քայլեր: Հանդիպման շրջանակում բնակիչների հետ քննարկվել են վերաբնակեցման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում նաև առկա որոշ խնդիրները: Փոխքաղաքապետը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում հնարավորին կաջակցի բնակիչներին՝ առկա խնդիրների արագ կարգավորման հարցում»:



