Ստոմատոլոգիական պոլիկլինիկայում բժիշկ են ծեծել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր` հունիսի 30-ին, ծեծի է ենթարկվել բժիշկ Խաչատուր Սարգսյանը: Միջադեպը տեղի է ունեցել Բաղրամյան 75 հասցեում գտնվող Ստոմատոլոգիական պոլիկլինիկայում, որտեղ աշխատում է Խաչատուր Սարգսյանը:
Past.am-ի հետ զրույցում բժշկի փաստաբան Տիգրան Սարգսյանը պատմեց, որ Խաչատուր Սարգսյանը ծեծի է ենթարկվել իր գործընկերոջ որդու կողմից՝ մոր դրդմամբ: «Հիմա ոստիկանության Արաբկիրի բաժնում մենք հաղորդում և բացատրություն ենք ներկայացրել, պետք է դատաբժշկի մոտ գնանք վնասվածքների աստիճանը ճշտելու համար»,- հայտնեց Սարգսյանը: Տիգրան Սարգսյանն ասաց, որ բժշկին ծեծի ենթարկած անձը խոչընդոտել է իր փաստաբանական աշխատանքը, ինչպես նաև սպառնալիքներ հնչեցրել:
Լևոն Փանոսյան
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



