Թրամփն ու Էրդողանը քննարկել են կատարական ճգնաժամը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցի ժամանակ քննարկել է մի շարք հարցեր՝ այդ թվում Կատարի հետ Պարսից ծոցի երկրների հակամարտության կարգավորումը, հայտնում է Սպիտակ տունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Դոնալդ Թրամփը այսօր խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բազմաթիվ թեմաներով, այդ թվում Կատարի ու արաբական երկրների շարունակվող վեճի կարգավորման միջոցների մասին։ Թրամփը շեշտել է ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցների ու գործընկերների կարեւորությունը, որոնք ամրապնդում են ջանքերը ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշում են, որ հիմնական պայմանը պետք է դառնա «բոլոր երկրների աշխատանքը ահաբեկչության ֆինանսավորումը դադարեցնելու գործում ու ծայրահեղական գաղափարախոսության դեմ պայքարը»։



