Մերձմոսկովյան շրջանում կայծակի հարվածից մահացել է մեկ մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձմոսկովյան շրջանում կայծակի հարվածի հետևանքով մահացել է մեկ տղամարդ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Մերձմոսկովյան շրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի տվյալներով՝ մայրաքաղաքում բուժօգնության համար դիմել է հեղեղի հետևանքով տուժած մեկ մարդ: Տուժածի վիճակը ծանր չէ. նա ստանում է անհրաժեշտ բուժօգնությունը:
Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության կայքի հաղորդմամբ՝ ամպրոպի հետևանքով խախտվել է Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի մոտ 4 հազար բնակչի տների էլեկտրամատակարարումը:
«Յանդեքս. Ժամանակացույց» ծառայության տվյալների համաձայն՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 40 և չեղարկվել երեք չվերթ:
Հիշեցնենք, որ Մոսկվային ուժեղ փոթորիկ է պատուհասել. վերջին տվյալների համաձայն՝ քամու արագությունը հասնում է վայրկյանում 15-20 մետրի: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ եղանակային պայմանները կշարունակվեն մինչև շաբաթ օրը:



