Roland Mouret-ից զգեստով եւ Christian Louboutin-ից կոշիկով Մելանյա Թրամփը՝ Սպիտակ տանը կայացած պաշտոնական հանդիպմանը
ԼԱՅՖՍպիտակ տան պաշտոնական հանդիպումները սկսել են Նորաձեւության շաբաթվա ցուցադրությունները հիշեցնել: Միակ տարբերությունն այն է, որ բոլոր դեպքերում պոդիում է բարձրանում միայն ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, որին կարելի է վստահորեն ոճի խորհրդանիշ համարել:

Մելանյա Թրամփը, անկասկած, հիմա իր խոսքն է ասումնորաձեւության մեջ: Սպիտակ տանը Պանամայի նախագահի հետ հանդիպմանը Մելանյան ներկայացել էր Michael Kors-ից զգեստով, Հնդկաստանի վարչապետին էլ դիմավորել Emilio Pucci-ից հագուստով:

Իսկ երեկ Վաշինգտոնում ընդունել են Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջեինին եւ նրա կնոջը՝ Կիմ Ջոնսուկեին:



Մելանյա Թրամփը կրկին գրավել է բոլորի ուշադրությունը՝ այս անգամ ընտրելով Roland Mouret-ից 2.300 դոլար արժողությամբ զգեստ ու Christian Louboutin-ից 700 դոլարանոց կոշիկ:

Եվ, թվում է, հայտնի դիզայների զգեստը նույնպես լուսանկարիչների ուշադրության կենտրոնում է եղել:





