Երեխան գրություն է թողել խաղալիքի տուփի վրա, որն իր մայրը չի կարողացել գնել և արժանացել մեծ անակնկալի (լուսանկարներ)
ԼԱՅՖԱնգլիական Լիվերպուլ քաղաքի 10-ամյա բնակիչ Լեոն Էշուորթը մի օր իր մայրիկի հետ գնացել է սուպերմարկետ, որտեղ հավանել էր պանդայի տեսքով փափուկ մի խաղալիք: Երեխան ցանկացել է ձեռք բերել այն, սակայն նրա մոր հաշվի գումարը չի բավարարել այն ձեռք բերելու համար: Երեխան չի հուսահատվել և գրություն է թողել խաղալիքի տուփի վրա՝ գնորդներին խնդրելով ձեռք չտալ ապրանքը, մինչև իր մայրը կարողանա գնել այն: Օրեր անց սուպերմարկետի աշխատակիցները հայտնաբերել են երեխայի գրությունը և որոշել գտնել նրան: Այս նպատակով նրանք լուսանկարել են գրությունը և հրապարակել այն Facebook-ում: Որոշ ժամանակ անց Լեոնի մայրը տեսել է հրապարակումը, ճանաչել իր որդու ձեռագիրը և արձագանքել գրառմանը: Սուպերմարկետի աշխատակիցները հրավիրել են նրանց իրենց մոտ և անակնկալ մատուցել նրանց՝ նվիրելով խաղալիքը երեխային: «Սա իմ կյանքի լավագույն օրն է», - ասել է Լեոնն իր մորը:



