Ռիկի Մարտինը նոր մանրամասներ է հայտնել ընկերոջ՝ նկարիչ Ջավան Յոսեֆի հետ առաջիկա հարսանիքի մասին։
«Կլինի շքեղ միջոցառում՝ մեծ ու ուրախ, ինչպես ընդունված է Լատինական Ամերիկայում։ Ցանկանում եմ, որ հարսանիքը տեղի ունենա իմ հայրենիքում՝ Պուերտո-Ռիկոյում»,-ասել է Ռիկի Մարտինը՝ հավելելով, որ հարսանիքին ներկա կլինեն աշխարհի տարբեր երկրներից հյուրեր, քանի որ Յոսեֆը, ով երկար տարիներ ապրել է Մեծ Բրիտանիայում, ծնվել է Շվեյցարիայում ու ունի սիրիական ու հայկական արմատներ։
«Բոլորը խոսում են հարսանիքի մասին, բայց ոչ ոք չի խոսում հարսանիքի կազմակերպման մասին, քանի որ այն շատ դժվար գործընթաց է։ Ես գաղափար չունեի այդ մասին, քանի դեռ ինքս չսկսեցի պլանավորել հարսանիքը, որը ցանկանում ենք ունենալ»,-ասել է երգիչը։




