Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Անորակ երգիչները քանակային առավելություն ունեն կայացած երգիչների նկատմամբ». Աննա Խաչատրյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է. Կայքի զրուցակիցն է երգչուհի Աննա Խաչատրյանը:


-Աննա, նախ ուզում եմ հետաքրքրվել՝ առաջիկայում Ձեր երկրպագուներին նորություններ սպասվո՞ւմ են, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ նոր աշխատանք չեք ներկայացրել:


-  Այո, շուտով կլինի նոր տեսահոլովակ, բայց ժամկետներ կխուսափեմ նշել: Հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ, հավանաբար նկարահանումները շուտով կսկսվեն: Ամեն ինչ անում եմ՝ գեղեցիկ աշխատանք ստանալու համար, երգը շատ լավն է, որը, հուսամ, կսիրվի հանդիսատեսի կողմից:


-Ձեր պարագայում որքան էլ երկար լինեն էկրանային դադարները, միեւնույն է, չեք մոռացվում: Ինչո՞վ եք պայմանավորում Ձեր այդ հաջողությունը:


-   Ընդհանուր առմամբ չգիտեմ այս հարցի պատասխանը, բայց ինձ երջանիկ մարդ եմ համարում այդ առումով: Այո, տեսահոլովակներ ուշ-ուշ եմ նկարահանում, բայց ասպարեզում ժամանակ առ ժամանակ երեւում եմ եւ գուցե դա էլ նշանակութուն ունի: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ մարդիկ ինձ սիրում են ու չեն մոռանում՝ անկախ նոր աշխատանքների քանակից:


-Աննա, շատերը կարծում են, թե տեսահոլովակները արտիստի համար պարտադիր են, ոմանք էլ՝ հակադրվում են՝ բերելով համաշխարահային օրինակներ: Հետաքրքիր է՝ այս առումով ի՞նչ կարծիք ունեք:


-   Սա դժվար հարց է, որովհետեւ կան արտիստներ, որոնց պարագայում դա պարտադիր է, կան արտիստներ էլ, որոնց համար տեսահոլովակի առկայությունը ոչինչ չի փոխում: Կոնկրետ ես նոր աշխատանք եմ ներկայացնում, երբ գտնում եմ ինձ համար ինչ-որ իմաստով, արժեքավոր երաժշտական նյութ, որը 15 րոպե անց չի մոռացվի: Օրինակ՝ «Բաղմանչի» տեսահոլովակը ներկայացրել եմ երկու տարի առաջ, բայց առ այսօր այն հանդիսատեսն ինձ հետ երգում է:


-Կարծիքները երկու մասի են բաժնված նաեւ տեսահոլովակի բյուջեի հետ կապված: Ոմանք պնդում են, որ լավ գաղափարը կարելի է իրականացնել անգամ հեռախոսով նկարելով, ոմանք էլ հակադարձում են, թե որակյալ տեսահոլովակի համար մեծ բյուջե է հարկավոր: Դուք այս կարծիքների, ո՞ր հատվածին եք սատարում:


-   Իհարկե, եթե ունես մեծ բյուջե, կարող ես շատ ավելի գունեղ ու մասշտաբային տեսահոլովակ նկարահանել: Բյուջեն հեշտացնում է գործդ, բայց նաեւ պակաս կարեւոր չէ լավ գաղափարը, որովհետեւ, եթե երգը լավն է, իսկ տեսահոլովակը՝ վատը, ապա երգը հաստատ տուժում է: Հարկավոր է գտնել ոսկե միջինը:


-Աննա, ուզում եմ լսել հայկական երգարվեստի այսօրվա պատկերի վերաբերյալ Ձեր կարծիքը:


-    Այսօր մեր երգարվեստում նորաթուխ երգիչներն այնքան շատ են, որ ես, լինելով գործող երգչուհի, իրենց ուղիղ կեսին չեմ ճանաչում: Թող ինձ ներեն նրանք, բայց անորակությունը, անճաշակությունն ու աղբը այնքան շատ է, որ որակյալ երեխեքն անգամ կորում են նրանց մեջ: Ոմանց բախտը բերում է եւ ինչ-որ բաների հաշվին առանձնանում են այդ ամենից, բայց ոմանց բախտն էլ ուղղակի չի բերում: Վատ ֆոնը այնքան մեծ է, որ մարդիկ չեն էլ ուզում փնտրեն ու լավը տեսնեն:


Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Հանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ Կարապետյան