Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանում կայացավ «Երկխոսություն տեղական տնտեսական զարգացման շուրջ» թեմայով քննարկում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօրվա հրամայականն է, որ կամայական մակարդակի կառավարիչները, ղեկավարները լինեն ժամանակակից և պարբերաբար աշխատեն իրենց վրա։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Երկխոսություն տեղական տնտեսական զարգացման շուրջ» թեմայով քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ ԿարենԿարապետյանը։ 
Նա նշեց, որ պետք է նոր շունչ և որակ տրվի այն եռաստիճան կառավարմանը, որը կա համայնքային կառավարման առումով՝ մարզպետարան- համայնքներ-կառավարություն։ 
«Այսօրվա հրամայականն է, որ կամայական մակարդակի մեր կառավարիչները, ղեկավարները լինեն ժամանակակից և պարբերաբար աշխատեն իրենց վրա։ Մեր հանրապետությունում համաչափ զարգացումը չափազանց կարևոր  խնդիր է։ ՀՀ քաղաքացին առաջին հերթին իր հարցերը փորձում է լուծել համայնքում։ Տրանսպորտի, բիզնես միջավայրի, սանմաքրման որակների, աշխատատեղերի ստեղծման լավ ու վատ լինելով է քաղաքացին գնահատում իշխանություններին և իր ապրելակերպը։ Համայնք-մասնավոր հատված համագործակցության առումով որոշակի քայլեր արդեն արել ենք անցած տարվա վերջին… Համայնքների մի մասին արդեն սկսել ենք օժանդակել»,- ասաց ՀՀ վարչապետը։ Ըստ նրա՝
ներկայացված ծրագրերի մակարդակը, ցավոք, շատ հեռու է այսօրվա ժամանակակից պահանջներից, բայց մենք երբեք չպետք է հոգնենք ու այս ուղղությամբ պետք է վստահորեն առաջ գնանք՝ համոզված լինելով, որ ի վերջո հասնելու ենք այն կառավարման մակարդակին, որն այսօր ՀՀ քաղաքացին ակնկալում է կառավարությունից: Նա վստահություն հայտնեց, որ այս հանդիպումները կբերեն նոր շունչ, նոր գույներ, նոր մոտեցումներ կառավարման հարցում: 
ՀՀ տնտեսական կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այն համոզմունքը հայտնեց, որ Հայաստանը երեք ամիս հետո կունենա այն փոքր օջախները, որոնք սկիզբ կդնեն տնտեսական տեղական ծրագրերի պրոցեսին։ 
«Շուրջ վեց ամիս է, ինչ կառավարությունն իր ուշադրության կիզակետում է պահում համայնքների տնտեսական զարգացման խնդիրները: Մենք արդեն կառավարությունում`վարչապետի ղեկավարած հարթակում, ունեցել ենք շուրջ հարյուր և ավելի հանդիպումներ համայնքապետերի հետ։ Արդյունքում ձևակերպել ենք խնդիր, որ առանց համայնքային տնտեսական զարգացման, առանց համայնքներում տնտեսական գործունեության ակտիվության մենք երկրում համաչափություն չենք ապահովելու, չենք ունենալու ուժեղ համայնքներ, որոնք լրացուցիչ ֆինանսական հոսքեր կունենան, և չենք ապահովի մարդկային կապիտալի առկայություն մեր հեռավոր ծայրամասային համայնքներում։ Այս ամենի արդյունքում չենք ունենա առաջընթաց տնտեսական տեսանկյունից: Մենք համոզվեցինք մեկ ընդհանուր սկզբունքում՝ անհրաժեշտություն կա համայնքներում համայնքային տեղական տնտեսական ծրագրեր իրականացնելու ընդհանուր մեթոդիկա և ուսուցման խնդիր լուծել: Այսօր Գերմանիայի միջազգային զարգացման ընկերության օժանդակությամբ մենք կարողանում ենք սկիզբ դնել այս պրոցեսին: Պրոցես, որի արդյունքում շուրջ 200 համայնքների ներկայացուցիչների վերապատրաստելու ենք և ապագայում ակնկալելու ենք արդյունքներ տեղական տնտեսական զարգացման խնդիրներում: Սա մեր կառավարության, վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնական առանցքային հանձնարարականներից է եղել, որ մենք պետք է իրականացնենք»,- նշեց նախարար Լոքյանը: 
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) գրասենյակի ղեկավար Աննա Քեմփան, իր հերթին, նշեց, որ արդեն մի քանի տարի է իրենց ընկերությունն իրականացնում է «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը։ Այն համաֆինանսավորվում է Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունների կողմից: 
«Մեր ծրագրի նպատակն է աջակցել կառավարությանը՝ բարելավելու տրամադրվող ծառայությունների որակը համայնքային մակարդակում և զարգացնել ենթակառուցվածքները: Այս համաժողովի նպատակն է ստեղծել միասնական հարթակ՝ քննարկելու նմանատիպ խնդիրները: Համոզված եմ, որ այս համաժողովը ելակետ կհանդիսանա պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության ստեղծման համար՝ ստեղծելու համայնքների տնտեսական զարգացման արդյունավետ մոդելներ»,- ընդգծեց Քեմփան։ 
Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից մշակված «Տնտեսության զարգացումը համայնքներում» ձեռնարկի շնորհանդես։ 

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ