«Հաղթանակ» կամրջի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 29-30-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Մասնավորապես` Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Հաղթանակ» կամրջի մոտակայքում, այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սարյան փողոցի մոտակայքում՝ մոտ 2 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 2 հա, Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի 1/4 հասցեում՝ մոտ 8 հա չոր խոտածածկույթ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցում՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղի վերջնամասում՝ 6000 քմ բուսածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:



