Լևոն Արոնյանը 6 տուրերից հետո 6-րդ տեղում է Լյովենի մրցաշարում
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Լյովենի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բելգիայում ընթացող «Grand Chess Tour»-ում կայացան ևս երեք տուրեր: Լևոն Արոնյանը 4-րդ տուրում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին՝ Վիշի Անանդին: 5-րդ տուրում հայ գրոսմայստերը զիջեց Յան Նեպոմնյաշչիին, իսկ 6-րդ տուրում առավելության հասավ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ:
6 տուրերից հետո Արոնյանն ունի 6 միավոր և բարելավել է դիրքերը մրցաշարային աղյուսակում՝ նա 6-րդ տեղում է: Մրցաշարը բաղկացած է 9 տուրերից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



