Ռոնալդուն՝ երկվորյակ երեխաների հետ (ֆոտո)
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է իր երկվորյակ երեխաների հետ:
«Այնքան ուրախ եմ իմ գրկում պահել կյանքիս 2 նոր սերերին»,- ֆեյսբուքյան էջում գրել է 32-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Ռոնալդուից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել են Եվա ու Մատեո: Նորածին երեխաներին տեսնելու համար նա լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը եւ չի մասնակցի Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղին: Կոնֆեդերացիաների Գավաթի կիսաեզրափակիչում Եվրոպայի գործող չեմպիոնը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր Չիլիի հավաքականին:

1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



