Ադրբեջանում հետախուզում են հայտարարել նախկին դիվանագետի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում հետախուզում են հայտարարել նախկին դիվանագետի նկատմամբ։
Vzglyad.az-ի փոխանցմամբ, Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության կայքում տեղակայված է հայտարարություն նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովի ու Էլնուր Նագիզադեի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։
Մամեդով Արիֆ Զահիդ օղլուն մեղադրվում է ուրիշի ունեցվածքի յուրացման կամ առեւանգման համար, իսկ Նագիզադե Էլնուր Գահրաման օղլուն՝ խաբեության համար, որի հետեւանքով խոշոր վնաս է պատճառվել ։
Հիշեցնենք, որ Մամեդովը մինչ այդ էլ է ենթարկվել հետապնդումների՝ ադրբեջանական իրականության մասին բացասական արտահայտությունների համար։ Իսկ «Ենի Ազերբաջան» կուսակցության ներկայացուցիչ Սիյավուշ Նովրուզովը նույնիսկ հայտնել էր Արիֆ Մամեդովի իբեւ հայկական ծագումի մասին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



