Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ-ի և ԱՄՆ-ի նախագահի հանդիպման առաջնային թեմաներից մեկը պետք է լինի Ղարաբաղյան հիմնահարցը․ Արփի Վարդանյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի խոսքով՝ Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի  հանդիպման առաջնային թեմաներից մեկը պետք է լինի Ղարաբաղյան հիմնահարցը:

«Ցանկացած երկրի համար այլ երկրի նախագահի ետ հանդիպելը շատ կարևոր է, որովհետև դա ցույց է տալիս աշխարհին, որ այդ երկու երկրները միմյանց միջև հարաբերությունների զարգացումը կարևորում են: ԱՄՆ-ը շատ կարևոր է Հայաստանի համար, և Հայաստանն էլ կարևոր երկիր է ԱՄՆ-ի համար այս տարածաշրջանում»,- ասաց նա՝ մատնանշելով, որ սիմվոլիկ է՝ հանդիպումը, երևի թե, կայանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ:

Նշենք, որ  նախագահներ Սերժ Սարգսյանի և Դոնալդ Թրամփի՝ մոտ ապագայում հնարավոր հանդիպման մասին տեղեկացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Վերջինս «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ երկու կողմերի դիվանագետներն աշխատում են հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:

Ըստ Արփի Վարդանյանի՝ բոլորն արդեն կամաց-կամաց հասկանում են, որ Հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է, և Հայաստանը, որ  կարևոր մաս  է կազմում այստեղ, կարևոր գործընկեր կարող է լինել ցանկացած երկրի համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շրջանում, ըստ Արփի Վարդանյանի, առավել կարևոր գործով էր զբաղված: Նա նշեց, որ, իհարկե, նկատելի է, որ իր նախագահության առաջին ամիսներին Թրամփը Հայաստանով կամ հայկական հարցերով չէր զբաղվում: «Բայց դա չէր նշանակում, որ Հայաստանը կամ այս տարածաշրջանը մոռացվել էին: Հետո չպետք է մոռանալ, որ բացի նախագահից, կան նաև կոնգրեսականներ,  սենատորներ, որոնք ևս շատ բան են որոշում ԱՄՆ քաղաքականությունում, և որոնցից շատերի հետ մենք ունենք լավ հարաբերություններ, և նրանք աջակցում են Հայաստանին: Բայց նրանք միայն Հայաստանի հարցերով չեն զբաղվում, այլ հարցերով էլ են զբաղվում: Հերթը հիմա Հայաստանինն է»,- ասաց նա:

Թե ինչ փոփոխություններ կլինեն ԱՄՆ-ի վերաբերմունքում՝ կապված հայկական հարցերի, մասնավորապես ԼՂ հիմնախնդրի հետ կապված, Արփի Վարդանյանը դժվարացավ պատասխանել:

«Հնարավոր է՝ ԼՂ հիմնախնդրի ստատուս քվոյի մասին խոսք գնա: Ես չեմ պատկերացնում որևէ հանդիպում Թրամփի հետ՝ լինի նախագահի, թե արտաքին գործերի նախարարության մակարդակով, որ չխոսվի ԼՂ հիմնախնդրի մասին: Չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահող երկրներից մեկն է, և դա չի փոխվել նոր նախագահի ընտրվելուց հետո: Թե ինչ քննարկումներ կլինեն, ԱՄՆ-ն այս ընթացքում ինչ ակտիվություն կդրսևորի Հարավային Կովկասում, դեռ պարզ չէ: Դեռ, ինչպես ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն էր նշել, շատ հարցեր պետք է քննարկվեն նաև հայկական կողմի, դեսպանների, արտգործնախարարության և նախագահականի հետ»,- ասաց նա:

 

 

 

Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՎենեսուելայում շենքի փլուզումից սարսափելի տեսանյութ է հայտնվել