ՆԱՏՕ-ն ավելացնելու է իր այն օդանավերի քանակը, որոնք ունակ են հաղթահարել ՀՕՊ համակարգերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելացնեն այն մարտական օդանավերի քանակը, որոնք ունակ են հաղթահարել ժամանակակից ՀՕՊ համակարգերը։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը դաշինքի պնախարարների աշխատանքային առաջին նիստի արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մասնավորապես, մենք պետք է ավելացնենք այն օդանավերի քանակը, որոնք ունակ են հաղթահարել օդային հասանելիության արգելքի ժամանակակից համակարգերը»,- ասել է Սթոլթենբերգը՝ պատասխանելով այն հարցին, թե ՆԱՏՕ-ի երկրները ինչ նոր ռազմական հնարավորությունների վրա պետք է ծախսեն լրացուցիչ միջոցները։
Սթոլթենբերգը նաեւ հայտնել է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Բրյուսելում 2018-ի հուլիսին։ «Մենք քննարկել ենք հաջորդ գագաթնաժողովի անցկացումը։ Հիմա ես կարող եմ ասել, որ գագաթնաժողովը կանցնի 2018-ի հուլիսին Բրյուսելում»,- ասել է Սթոլթենբերգը։



