«Փյունիկի» ու «Շիրակի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բանանց»
ՍՊՈՐՏԵրեւանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 23-ամյա կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանի հետ, հայտնում է ակումբի կայքը:
Պողոսյանը 2011-2016-ը հանդես է եկել «Փյունիկում», իսկ 2016/17 մրցաշրջանն անցկացրել է Գյումրիի «Շիրակի» կազմում:
Հայաստանի Բարձրագույն խմբում կիսապաշտպանը մասնակցել է 100 խաղի եւ դարձել է 14 գոլի հեղինակ: 2014/15 մրցաշրջանում նա դարձել է Հայաստանի չեմպիոն եւ չորս անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր (2016/2017, 2014/2015, 2013/2014, 2012/2013):
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



